GITELIQ Wine Talks
Դեկտեմբերի 3-ին կայացավ GITELIQ ի կողմից կազմակերպված GITELIQ Wine Talks Vol.3-ը, որն անցկացվեց Երևանի սրտում վերջերս բացված մի նոր գինու անկյունում՝ Wine by Jazzve ում։ Երեկոյի խորագիրն էր՝ Յուրահատուկ գինիներ, ուստի AlexAndrea White Cuvée և Areni 2021 գինիներն անշուշտ գտան իրենց տեղը, ԽՄԷ / Khme Orange Wine from Artsakh և Gevorkian Winery գինիների կողքին։ Երեկոյի ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները հյուրերի հետ կիսվեցին իրենց փորձով ու գիտելիքներով, գինեգործական գաղտնիքներով, ինչպես նաև կույր համտեսի նրբություններով։ Wine talks - ն անցավ շատ ջերմ և ուրախ մթնոլորտում, դե իսկ ամենաակտիվ մասնակիցները իրենց հետ տուն տարան ընկերությունների կողմից նախապատրաստած նվերները։
Շնորհակալ ենք GITELIQ - ին զվարճալի ու գինառատ երեկոյի համար։

